ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Նորություններ
Որակավորման քննություն մասնագիտությունից
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները շարունակելով ճանաչողական այցերը ձեռնարկություններ այս անգամ հյուրընկալվեցին «Գյումրի» գարեջրի գործարան: Երիտասարդները ծանոթացան գարեջրի արտադրման տեխնիկային, սարքավորումներին և աշխատանքի բնույթին: Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյան
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները հուլիսի 4-ին ճանաչողական այցեր ձեռնարկություններ նախաձեռնության շրջանակում այս անգամ հյուրընկալվեցին «Ռ. Զաքարյան» ընկերությունում, որտեղ առաջին անգամ Հայաստանում արտադրվում է «Զաքարյան» ապրանքանիշի ջինսեր: Երիտասարդները ծանոթացան արտադրման տեխնիկային, սարքավորումներին և աշխատանքի բնույթին: Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյան
ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների հետ այցելեցինք Գյումրիում գործող «Մագնոն» խաղահրապարակի և սպորտային սարքավորումներ արտադրող մասնագիտացված ընկերություն:
2022 թվականի նոյեմբերի 24-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտության դասախոս Ա․Պետոյանի նախաձեռնությամբ՝ տասնհինգ ուսանողներ մասնակցեցին հյուրանոցային, ռեստորանային և սրճարանային բիզնեսին վերաբերող վարպետաց դասին։
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ թվով 7 ուսանող մայիսի 15-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպմանը։
Կրթօջախի ուսմասվար Ա․Մարգարյանը և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00 –ին, մասնակցեցին Շիրակի մարզի դատախազության և Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկմանը։
Նոյեմբերի 30-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Ճիշտ ապրելակերպ. մաքուր միջավայր» խորագրով բաց դասը՝ «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ:
Մայիսի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված «GTC for Gyumri» ցուցահանդես-էքսպոյին։
2022 թվականի նոյեմբերի 29-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում`վարսահարդար» երրորդ կուրսում անցկացվեց «Գեղեցկության գինը» թեմայով բաց դասը։ Դասի նպատակն էր զարգացնել ինքնուրույն աշխատելու և հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ, ցուցադրել մասնագիտական կարողություններ, համադրել մազերի երանգները սանրվածքի հետ`հաշվի առնելով գլխի, դեմքի ձևերը, մարդաչափական տվյալները, ձևավորել գեղագիտական ճաշակ և գեղեցիկը գնահատելու կարողություն։
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Գեղանկարչություն և քանդակագործություն. փորագրող` փայտյա գեղարվեստական իրերի» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Համլետ Պարսամյանը, 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 4-ին մասնակցելով Ձյուդոյի Հայաստանի Հանրապետության մեծահասակների առաջնությանը, զբաղեցրեց 3-րդ տեղը (73կգ)։
Մայիսի 8-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս՝«Ապակու տակ դրված վարդը» խորագրով՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
Designed and developed by Brain Fors