Գիտելիքի մի մեծ պաշար վարպետաց դասից

Վերջինս կազմակերպել էր «ՊրոՐեԿա» /՛՛ProReCa՛՛/ ընկերությունը՝ նպատակ ունենալով հարստացնել վաճառքի և սպասարկման ոլորտի մասնագետների գիտելիքների պաշարը։ Հմուտ մասնագետները կիսվեցին իրենց փորձով, խորքային գիտելիքներով և մասնագիտական հմտություններով: Վարպետաց դասի նյութը լայնածավալ էր, ուսանելի և միտված էր նոր մարտահրավերներին աչալուրջ վերաբերվելուն, աշխատաշուկայի մեծ պահանջարկին և հյուրանոցային, ռեստորանային ու սրճարանային ոլորտներում սպասարկման բարձր որակի ապահովմանը ՝ խթանելով բիզնեսի զարգացումը։

‘’ProReCa’’ ընկերության հիմնադիր տնօրեն Սյուզի Միքայելյանը, ռեստորատոր Գարիկ Հովհաննիսյանը, գաստրոմիքսոլոգ Գեղամ Կազարիսը, շեֆ-խոհարարներ Ռաֆիկ Սինանյանը և Արայիկ Ամզայանը, պրոֆեսիոնալ լուսանկարիչ /Food photographer/ Երվանդ Փափազյանը և այլոք հանգամանալից ներկայացրեցին վերոնշյալ ոլորտների հաջողված փորձը, պահանջվող ընթացակարգի և նորմերի պահպանման անհրաժեշտությունը։

Վարպետաց դասը նշանակալից էր, սովորողների հետաքրքրվածությունը՝ լիարժեք։

Ուսմասվար՝Ա․ Մարգարյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ