«Ուսանողական կազմակերպություն» - ների անդամները ուսումնասիրելով համայնքային կարիքները իրականացնում են գործարար ծրագրեր:
Ոչ ֆորմալ ուսումնառության մոդել – «Ուսանողական կազմակերպություն» - ը ԱՀՈւ մոդելներից մեկն է։
Կազմավորման սկզբունք – Կազմակերպությունները ձևավորվում են կամավոր սկզբունքով՝ ըստ ուսանողների նախասիրությունների: Կազմակերպությունները իրականացնում են դասապրոցեսից դուրս աշխատանք՝ ուսանողներն իրենց ազատ ժամանակի մի մասը հատկացնում են «Բիզնեսի» կազմակերպմանը։
Նպատակ
«Սովորել գործով» ․
Գործունեության կառուցվածք
Փորձի տարածում
«Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» ուսանողական ընկերությունը հետազոտել և բացահայտել է պլաստիկ տոպրակների օգտագործումով շրջակա միջավայրին հասցվող վնասը և զգալի քանակությամբ ածխաթթու գազ արտանետումը։ Ուսանողական ընկերությունը լուծում է նշյալ խնդիրը՝ առաջարկելով թղթե և կտորե բազմակի օգտագործման տոպրակներ։
«Գեղեցիկ վարսեր», ուսանողական ընկերությունը վարսավիրական մատչելի գներով վճարովի ծառայություններ են առաջարկում մանկավարժներին և սովորողներին, ստացված եկամուտների որոշ մասը տրամադրելով անապահով ուսանողների գրենական պիտույքների ձեռքբերմանը, իսկ անապահով ծերերին մատուցում է անվճար վարսավիրական ծառայություններ։
«Արևոտ Շիրակ» ՈւԸ-ի ակտիվ գործունեության ընթացքում համագործակցելով «Ֆերտի» գործատու կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի բաժնի հետ 2020 թվականին ուսումնարանում ստեղծեց «Վերականգնվող էներգիայի աղբյուրների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կենտրոն» լաբորատորիա «Արևոտ Շիրակ» ուսանողական ընկերությունը, որը հիմք հանդիսացավ ուսումնարանում նոր՝ «Վերականգնվող էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության ներդրմանը։
«Առողջ սերունդ» ուսանողական ընկերությունը ուշադրություն դարձնելով ուսումնական հաստատությունում առողջ սնվելու հիմնախնդրին՝ կազմակերպում է ուսանողների և աշխատակազմի սնվելը։ Ուսանողական ընկերությունն օգտագործելով որակյալ և էկոլոգիապես մաքուր հումք բոլորի համար ապահովում է ամենօրյա առողջ սնունդ։ Կազմակերպությունը մասնակցում է նաև ուսումնարանում գործող “Անվճար սնունդ” բարեսիրական ծրագրի աշխատանքներին։
«Ազգային հուշանվերներ» ուսանողական ընկերության անդամները ուսումնասիրում են Շիրակի մարզին և Գյումրի քաղաքին բնորոշ հայկական ազգային նախշերը, դրանց գունային գամման և մոռացվող արհեստները՝ ստեղծում են համապատասխան էսքիզներ և հուշանվերներ։ Նրանք ձեռք են բերել ձեռնարկատիրական հմտություններ, սովորել ասեղնագործություն, բրդյա թաղիքագործություն, կատարել աշխատանքի բաշխում և զբաղվել շուկայի ուսումնասիրությամբ, արտադրությամբ, վաճառքով և հաշվապահությամբ։
Designed and developed by Brain Fors