ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Նորություններ
Հոկտեմբերի 6-ին Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը հյուրընկալեց Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին ժամանել փոխանակման ծրագրի շրջանակում։
Այցի հիմնական նպատակներից էր գերմանացի ուսանողներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու իրենց տարեկից հայ երիտասարդների առօրյային, հետաքրքրություններին, ուսումնական գործընթացին և մասնագիտական զբաղվածությանը։
Հյուրերը շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին։ Նրանք հնարավորություն ունեցան արհեստանոցներում անմիջականորեն տեսնել, թե ինչպես է կազմակերպվում ուսանողների ուսուցումն ու գործնական աշխատանքը։ Հատկապես հետաքրքիր էր գերմանացի ուսանողների արձագանքը․ նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում էին իրենց հասակակիցների ձեռագործ ստեղծագործական աշխատանքին։
Նման հանդիպումները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնելու մեր կրթական միջավայրն ու մասնագիտական ուղղությունները, այլև սովորել միմյանցից և ձևավորել նոր կապեր։
Designed and developed by Brain Fors