«Ճիշտ ապրելակերպ.մաքուր միջավայր»

Նպատակն էր սերմանել հոգատար վերաբերմունք սեփական երկրի, հայրենի քաղաքի և շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև ուսանողների մոտ ձևավորել մշակույթ և ճիշտ դիրքորոշում՝ մաքրությունը արժևորելու և գերագնահատելու պարտադիր պայմանով:

Ներկայացվեց աշխարհում, այդ թվում Հայաստանում, առկա խնդիրները, աղբահանության իրականացման գործող տարբերակները և առաջատար երկրներում`վերջիններիս արդյունավետ փորձը։

Սխեմատիկորեն ներկայացվեց «Շրջանաձև տնտեսություն» մոդելը, որի կիրառումը ենթադրում էր թափոնների վերօգտագործում, օգտահանում, վերամշակում և էներգիայի ստացում: Թեմատիկ սահիկաշարի միջոցով ցուցադրվեց նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող աղբահանության ներկայիս վիճակը և նկատված թերացումները:

Ուսանողները օրինակների միջոցով ներկայացրեցին Գյումրի քաղաքում իրականացվող աղբահանության աշխատանքները, որի վկայությունն էին խոսուն նկարները: Զբոսաշրջիկների և ներդրողների համար առավել գրավիչ ու հարմարավետ քաղաք դարձնելու նպատակով՝ սովորողներն առաջարկեցին աչալուրջ և հետևողական լինել շրջակա միջավայրի մշտական մաքրությանը, գնահատել էկոտարածք ունենալու կարևորությունը և որպես կարգախոս ընտրել հետևյալը՝ «Երկիր մոլորակը ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ փոխ ենք առել մեր սերունդներից»:

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ