«ԳԱՂԱՓԱՐԻՑ ԲԻԶՆԵՍ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում «Սեքյող Կաթոլիք Կարիտաս Ֆրանսիայի» և «Կարիտաս Իսպանիայի» կողմից ֆինանսավորվող «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ» (Սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացում) ծրագրի «Սոցիալական տնտեսության» զարգացման դրամաշնորհային ծրագրերի շրջանակում 2024թ․ մարտ ամսից գործում է «Գաղափարից բիզնես» սոցիալական ձեռնարկությունը։
Սոցիալական ձեռնարկության գործունեությունը միտված է՝
►ուսանողների, շրջանավարտների և Արցախից բռնի տեղահանված և հաշմանդամ երիտասարդների կարողությունների զարգացմանը
►տարբեր հումքերի համակցությամբ հուշանվերների և զարդերի արտադրությանը
►Ստացված շահույթի մի մասը ներդրվելու է Սոցիալական ձեռնարկության ընդլայնմանը։
Սոցիալական ձեռնարկության միջոցով իրականացվում է ուսուցում հենված աշխատանքի վրա՝ ԱՀՈւ։
ԱՀՈւ-ն շահառուներին հնարավորություն կտա սովորել աշխատելով և մոտ լինել աշխատաշուկայի պահանջներին, գիտակցել թիմային աշխատանքը, գործընկերների, հաղորդակցության, կարգապահության և ժամանակի ճիշտ կառավարման կարևորությունը։ Այս նորարարությունը հնարավորություն կտա շահառուներին աշխատաշուկայում հեշտությամբ զբաղեցնել դիրք, լինել մրցունակ և պահանջված, կրել սոցիալական պատասխանատվություն այլ նման շահառուների նկատմամբ։
ՍՁ-ի գործունեության ընթացքում օգտագործվող նյութերն են՝ լատուն, արծաթ, փայտ, կաշի, թուղթ, բուրդ, բնության կողմից յուրացվող նյութեր, որոնք չեն վնասում շրջակա միջավայրը։
Սձ-ն իր առաջ դրել է ծախսարդյունավետության, թափոնների օգտագործման և շրջակա միջավայրը չվնասելու խնդիր։
Ուսումնարանի ուսումնական արհեստանոցներում առաջացած փայտի թափոնները, մետաղի խարտուկները, կաշվի մնացորդները, օգտագործվելու են կաշվի, փայտի և մետաղի համադրությամբ ապրանք-հուշանվերների, աքսեսուարների
պատրաստման համար։
Designed and developed by Brain Fors