Մեր մասին

ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

  • Հիմնադրում՝  2009 թվական

  • Գրանցում՝ 2009 թվականի հուլիսի 14, գրանցման թիվ 29.210.02439, վկայական՝ 03 Ա 084223

  • Կանոնադրություն՝ ՀՀ ԿԳ նախարարի 2009 թվականի հուլիսի 6-ի N593-Ա/Ք հրաման

  • Հավատարմագրում՝  2024 թվականին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով

Վարպետ-դասախոսներից մի քանիսը մասնակցել են նաև մասնագիտական ՊԿՉ-ների մշակման և վերանայման գործընթացներին, ստեղծել են ուսումնական ձեռնարկներ, որոնք օգտագործվում են հանրապետության ՄԿՈւ հաստատություններում:

 

Ուսումնարանում ուսուցանվում են տաս մասնագիտություն։

  • Գեղանկարչություն և քանդակագործություն

  • Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում

  • Համակարգիչների շահագործում

  • Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

  • Ոսկերչություն

Փորձարարական կարգով ներդրվել են․

  • 2018 թ. «Խոհարարական գործ» մասնագիտությամբ երկակի /դուալ/ ուսուցման համակարգով՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ աջակցությամբ, ուսումնարանում  հիմնական կրթության հիմքո
  • 2021թ. «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը
  • 2023թ. «Կահույքի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը  
  • 2024թ․ «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը
  •  2024թ․ «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը

 Ուսումնառությունը կազմակերպվում է․

  • հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի տևողությամբ
  • միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի տևողությամբ 

Գործունեություն․

  • Ընդունելություն՝  համաձայն ընդունելության սահմանված կարգի

  • Ուսուցման ձև՝  առկա 

  • Ուսումնական գործընթաց՝ ըստ ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, ժամանակացույցի և դասացուցակի

  • Համագործակցություն՝  բարձրագույն, միջին, մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական և արտադրական կազմակերպություններ, գործատուներ, միջազգային կազմակերպություններ

Գործունեության նպատակները.

  • Մասնագիտական պատրաստում ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ արհեստավորներ տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան

  • Արժեհամակարգի ձևավորում ՝ ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձ

  • Կրթական պահանջմունքների բավարարում՝ անհատի մասնագիտական կրթություն, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացում

  • Կրթական ծրագրերի իրականացում ՝  նախնական մասնագիտական (արհեստագործական) և հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) զուգակցում

Ավարտելուց հետո ուսանողներին տրվում է.

  • համապատասխան որակավորմամբ պետական նմուշի ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ
  • բարձր առաջադիմություն և ակտիվություն ցուցաբերած ուսանողների համար սահմանվում են նյութական և բարոյական խրախուսման ձևեր, իսկ լավագույն ուսանողներին տրամադրվում է աջակցություն՝ աշխատանքի տեղավորման հարցում