ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ․․․

Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջի միջազգային հավաստագրումը

Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջն արձանագրել է նշանակալի ձեռքբերում՝ ապահովելով մասնագիտական կրթության միջազգային չափանիշներին համապատասխանությունը։

2026 թվականի փետրվարից քոլեջը ներգրավվել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) աշխատանքային խմբերում և հաջողությամբ անցել ISATCOVE ինքնագնահատման գործընթացը։ Հիմնվելով գործընթացի արդյունքների, ներկայացված լավագույն փորձի և մինչև 2030 թվականի զարգացման պլանի վրա՝ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից քոլեջին 2026թ. սեպտեմբերին շնորհվել է «Մասնագիտական կրթության գերազանցությանը նվիրվածության» վկայական (Certificate of Commitment to Vocational Excellence)։

Հաստատությունը ներառվել է նաև ETF-ի Մասնագիտական կրթության գերազանցություն ապահովող հավաստագրված հաստատությունների հանրային առցանց գրանցամատյանում https://openspace.etf.europa.eu/.../shirak-state-college..., ինչը կարևոր քայլ է քոլեջի միջազգային ճանաչելիության բարձրացման ուղղությամբ։

Այս հաջողությունը Հայաստանի մասնագիտական կրթության ոլորտում որակի շարունակական բարելավման և միջազգայնացման լավագույն գնահատականն է։

Քոլեջն իր խորին երախտագիտությունն է հայտնում միջազգային ու տեղական գործընկերներին, վարչական և դասախոսական կազմին, ծնողներին ու ուսանողներին՝ ակտիվ ներգրավվածության և համագործակցության համար։

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

Էրազմուս+ REnForce ծրագրի շրջանակում՝ նոր հնարավորություններ մասնագիտական կրթության համար

Նորություններ