«Ապակու տակ դրված վարդը»

Բաց դասի նպատակն էր ներկայացնել Թումանյանին՝ որպես բարձրակարգ թարգմանչի, ուսանողներին ծանոթացնել Թումանյանի՝ օտար լեզուներով /ռուսերեն, անգլերեն/ թարգմանված ստեղծագործություններին: Արժևորել թարգմանական գրականության կենսական դերը՝ ժողովուրդների մշակութային և հասարակական կյանքում:         
Դասն սկսվեց Ամենայն հայոց բանաստեղծի՝ Թումանյանի մասին պատմող տեսանյութով:  Ուսանողները խոսեցին թարգմանական գրականության սկզբնավորման և զարգացման մասին, ներկայացրին Թումանյանին՝ որպես տաղանդավոր թարգմանչի:
«Ամեն մի ժողովրդի մեծության նշանը իր գրականությունն է: Ռուս ժողովուրդը   հսկա ժողովուրդ է, հարուստ գրականություն ունի և էդ գրականության մեջ իր հսկան՝ Պուշկինը»,-գրում է Թումանյանը: Եվ զարմանալի չէ, որ նա թարգմանեց ռուս գրականության մեծերին՝ Ա. Պուշկինին, Լերմոնտովին: 
Նա ոչ միայն կարողացավ հավատարիմ մնալ բանաստեղծությունների գաղափարին ու մտքին, այլև կերտել գեղարվեստական նոր հրաշքներ:
Որպես օրինակ ուսանողները ընթերցեցին Պուշկինի «Ձմռան իրիկունը», Գյոթեի «Վարդը» և այլն/: Ուսանողները նշեցին, որ Թումանյանի ստեղծագործությունները՝ թարգմանված են աշխարհի շատ լեզուներով: 
 Հուզիչ էր «Ժպտուն աչքեր» բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը՝ Մաքսիմ Տոկարևի կատարմամբ:  
Ուսանողների խոսքն ուղեկցվում էր իրենց  կողմից պատրաստված  գեղեցիկ  սահիկաշարով: 
Դասն ավարտվեց այն եզրակացությամբ, որ ժողովուրդների մշակութային և հասարակական կյանքում կարևոր նշանակություն ունի թարգմանական արվեստը:
                                      

Հումանիտար մեթոդմիավորում 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ