Օրինապահ դեռահասը՝ քաղաքակիրթ հասարակության լիիրավ անդամ

Միջոցառման նպատակն էր՝ կանխարգելել անչափահասների շրջանում իրավախախտումները, վերացնել դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները։ Հանդիպում քննարկմանը ներկա էին ՇՄ դատախազության դատախազ Ք․Բաղդասարյանը, Շիրակի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Լ․Գորգինյանը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Գ․Պետրոսյանը, տարբեր ուսումնական հաստատությունների տնօրեններ, վերադասներ, ուսանողներ և աշակերտներ։

Ակտիվ քննարկում ծավալվեց ղեկավար այրերի և դեռահաս սովորողների միջև, քանզի արծարծվող թեմաները տրամաբանորեն շաղկապված էին և արդիական։ Բարձրաձայնվող հարցերը վերաբերում էին անչափահասների իրավունքների պաշտպանությանը և ծավալվում մինչև վարչական իրավական խախտումներ, տարաբնույթ հանցագործությունների բացահայատում, ուղղիչ աշխատանքների պլանավորում, կանխարգելում։ Համապատասխան կառույցների պատասխանատու և լիազորված անձանց կառուցողական արդյունավետ աշխատանքներին ներգրավվածությունը նպատակ ուներ խթանել դեռահասի լիարժեք զարգացումը, զերծ պահել երիտասարդ սերնդին վնասակար սովորություններից և տարաբնույթ հանցագործություններից, ունենալ քաղաքակիրթ հասարակություն։

Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ