ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

2026թ․ հոկտեմբերի 8-ին Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը արժանացավ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) «Մասնագիտական գերազանցությանը նվիրվածություն» կրծքանշանին։

Այս ճանաչումը կարևոր քայլ է մասնագիտական գերազանցության զարգացման, որակի ապահովման և միջազգայինացման ճանապարհին՝ ընդգծելով հաստատության հանձնառությունը շարունակական բարելավմանն ու կրթության որակի բարձրացմանը։

Ինքնագնահատման գործընթացում ներգրավված էին քոլեջի տնօրենը, տնօրենի տեղակալները և Որակի ապահովման կենտրոնի ղեկավարը։ Նրանք ակտիվորեն մասնակցեցին հաստատության գործունեության գնահատմանը, զարգացման կարիքների բացահայտմանը և գերազանցության ուղղությամբ քայլերի իրականացմանը։

Թիմի անդամները ստացան համապատասխան հավաստագրեր՝ ի նշան իրենց մասնակցության և մասնագիտական կրթության որակի բարելավմանն ուղղված հանձնառության։

Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից շնորհված այս կրծքանշանը ճանաչում է այն աշխատակիցների ջանքերը, ովքեր կարևորում են ինքնագնահատման գործընթացը և հետևողականորեն աշխատում իրենց հաստատության զարգացման ուղղությամբ։

Քոլեջի համար սա ոչ միայն իրականացված աշխատանքի գնահատական է, այլև նոր խթան՝ ամրապնդելու որակի ապահովման մշակույթը, զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները և շարունակելու միջազգային լավագույն փորձի ներդրումը։

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ