ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Նորություններ
Շնորհակալությամբ ու հպարտությամբ ներկայացնում ենք մեր քոլեջի կարևոր ձեռքբերումներից մեկը․
«Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի անգլերենի դասախոս Հերիքնազ Ահարոնյանի նորարարական մանկավարժական փորձը ներկայացվել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) մասնագիտական կրթության լավագույն փորձի հարթակում։
Փորձը վերաբերում է Նիդեռլանդական Technasium կրթական մոդելի տեղայնացմանը՝ նպատակ ունենալով զարգացնել STEM կրթությունը (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) և նախագծահեն ուսուցումը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում։
Նորարարական մոտեցումը կարևոր քայլ է սովորողակենտրոն կրթության զարգացման համար․ դրա հիմքում հետազոտական և նախագծային աշխատանքի՝ որպես կառուցակարգված ուսուցման մեթոդաբանության ներդրումն է։
Փորձն ունի տարածման մեծ ներուժ և կարող է հարմարեցվել Հայաստանի և տարածաշրջանի այլ մասնագիտական կրթական հաստատություններում՝ նպաստելով ուսուցման մեթոդների արդիականացմանը, STEM կրթության զարգացմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։
Շնորհավորում ենք մեր քոլեջի անգլերենի դասախոս Հերիքնազ Ահարոնյանին՝ նորարարական մանկավարժական փորձի ներկայացման և մասնագիտական կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր քայլ են դեպի ժամանակակից, սովորողակենտրոն և եվրոպական կրթական մոտեցումներին համահունչ մասնագիտական կրթություն՝ նպաստելով քոլեջի զարգացմանն ու միջազգայինացմանը։
Designed and developed by Brain Fors