Խոհարարական գործ

1013.03.4 «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ​
Որակավորում:
1013.03.01․4 «Խոհարար»

Կրթական ծրագիրը ներդրվել է դուալ ուսուցման համակարգով ՀՀ ԿԳՄՍ Նախարարի 29․10․2018թ․ի  N1468—Ա/2 հրամանի համաձայն:

Կրթական  ծրագիրը հնարավորություն կտա  ձեռք բերել արդիական, մասնագիտական գիտելիքներ և զարգացնել խոհարարական հմտություններ՝ դառնալով պահանջված մասնագետ խոհարարության ոլորտում։
Ուսուցման ձևը՝ առկա

Ուսումնառության ժամկետը.

  •  Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի
  •  Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Մասնագետի զբաղմունքները.

  •  խոհարար
  •  խոհարարի օգնական

Մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  • Կազմել և ներկայացնել պահանջագիր անհրաժեշտ սննդային ռեսուրսների վերաբերյալ 
  • Կազմել հաշվետվություն ընդունված, օգտագործված և մնացորդային սննդային ռեսուրսների վերաբերյալ 
  • Նախապատրաստել և շահագործել մեխանիկական, էլեկտրական, ջերմային մշակման սարքավորումներ 
  • Պատրաստել և պահպանել սննդային կիսապատրաստվածքներ` համաձայն սահմանված տեխնոլոգիայի
  •  Ընտրել համապատասխան կիսապատրաստվածքներ` ըստ կերակրատեսակների
  •  Իրականացնել սննդամթերքի խոհարարական (ջերմային և մեխանիկական) մշակում 
  •  Իրականացնել կերակրատեսակների ջերմային մշակում
  • Կատարել պատրաստի արտադրանքի համապատասխան ձևավորում։

 Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը

  • Մշտական պահանջարկ – Ուտելու մշակույթը երբեք չի կորցնում իր կարևորությունը, ուստի խոհարարները միշտ անհրաժեշտ են ռեստորաններում, հյուրանոցներում, սննդի արտադրության ոլորտում
  • Միջազգային հնարավորություն – Լավ խոհարարը կարող է աշխատել աշխարհի ցանկացած վայրում, քանի որ սնունդը համընդհանուր լեզու է
  • Ֆինանսական կայունություն – Փորձառու խոհարարները և շեֆ խոհարարները վաստակում են լավ եկամուտ, իսկ սեփական բիզնես հիմնելու հնարավորությունը ևս մեծ առավելություն է
  • Անձնական բրենդի ստեղծում – Կարելի է բացել սեփական ռեստորան, սննդի բլոգ վարել կամ կիսվել հեղինակային բաղադրատոմսերով՝ ճանաչում ձեռք բերելու համար
  • Հաճելի աշխատանքային միջավայր – Թիմային աշխատանքը խոհանոցում կարող է շատ դինամիկ և հետաքրքիր լինել, հատկապես ստեղծագործ մթնոլորտում
  • Անձնական զարգացում – Խոհարարները մշտապես սովորում են նոր տեխնիկաներ, ուսումնասիրում համաշխարհային խոհանոցներ և զարգացնում իրենց հմտությունները։

Կարողություններ

  • Օգտագործել բաղադրատոմս, հաշվարկել չափաքանակների հանրագումարը,
  • Կազմել կերակրացանկ՝ պահպանելով հիմնական սկզբունքներն ու կառուցվածքը
  • Ստեղծագործել, պատրաստել հայկական և համաշխարհային խոհանոցի համադամ ուտեստներ։

Պատկերասրահ

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ