ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ․․․

17․11․2025թ․Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տիրում էր ջերմ ու լուսավոր մթնոլորտ։ Ուսանողների օրը դարձավ ոչ միայն տոնական առիթ, այլև նորաստեղծ ուսանողական խորհրդի առաջին մեծ նախաձեռնությունը։

Տոնական միջոցառումը համախմբեց երիտասարդներին՝ ստեղծելով ուրախության, փոխադարձ հարգանքի և միասնականության մթնոլորտ։ Միջոցառման ընթացքում նրանք կիսվեցին իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով, ինչպես նաև շնորհակալական խոսք հղեցին ուսումնական հաստատության տնօրենությանը՝ մասնագիտական կրթությունը խթանելու և նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։ Նրանց խոսքերից հնչում էր հպարտություն՝ իրենց կրթական ճանապարհի և ուսումնարանի ձեռքբերումների համար։

Ուսանողները տոնը գեղեցկացրին իրենց ասմունքով, երգով և պարով՝ միջոցառմանը հաղորդելով ստեղծագործական շունչ և գունեղություն։

Ուսումնարանի ուսանողական խորհուրդը միջոցառման ընթացքում ներկայացրեց առաջիկա ծրագրերը, որոնք միտված են ուսանողների մասնագիտական և անձնական զարգացմանը։

Այս տոնական օրը ևս մեկ անգամ ընդգծեց ուսանողների կարևոր դերը ուսումնարանի կյանքում։

Թող յուրաքանչյուր ուսանողի ճանապարհը լինի լի նոր գիտելիքներով, հաջողություններով, մասնագիտական և ստեղծագործ ձեռքբերումներով։

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսանող։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ