ERASMUS+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ RENFORCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը հյուրընկալեց Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող REnForce (Strengthening Work Force Potential in the Renewable-Energy Sector) միջազգային նախագծի հայաստանյան և միջազգային գործընկերներին։

Հյուրերը կատարեցին շրջայց, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին, կրթական միջավայրին և ուսանողների կատարած աշխատանքներին։

Հատուկ ուշադրության արժանացավ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությունը: Ուսանողները ներկայացրեցին իրենց նախագծային աշխատանքները։ Հանդիպումը վերածվեց ոլորտային բաց հարցերի և հեռանկարների շուրջ ակտիվ քննարկման։

Գյումրի այցը գործընկերներին հնարավորություն տվեց տեղում գնահատել ուսումնարանի իրական հնարավորություններն ու պոտենցիալը ։

Այնուհետ քննարկվեց ՄԿՈւ հաստատությունների և արևային էներգիայի ընկերությունների ասոցիացիայի ստեղծման նախադրյալները և «Solar Force» ռեսուրս-կենտրոնի հայեցակարգի մշակման սկզբնական քայլերը։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ