ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Գենդերային խտրականության հաղթահարում» խորագրով զեկույց-քննարկում, որը վարեց հասարակագիտության դասախոս Ս. Ավետիսյանը։

Դասախոս Ս. Ավետիսյանը ներկայացրեց գենդերային խտրականության էությունը՝ որպես վարքագիծ, որը մեկ սեռին նախապատվություն է տալիս մյուսի նկատմամբ՝ բացասաբար ազդելով հասարակության առողջ զարգացման վրա։ Նա ընդգծեց, որ խտրականության չգիտակցումը պայմանավորված է հասարակության ցածր իրավական մշակույթով, և որ որոշ երկրներում այն դեռևս օրենսդրորեն ամրագրված է՝ որպես «բացահայտ խտրականություն», իսկ այլ դեպքերում՝ արգելված է Սահմանադրությամբ, սակայն շարունակում է գոյություն ունենալ «թաքնված կամ անուղղակի» ձևերով։

Ուսանողները հետաքրքրությամբ ծանոթացան ՀՀ Սահմանադրությամբ սեռի հիմքով գենդերային խտրականության արգելքի փաստին։ Զեկուցողը ներկայացրեց նաև այն օրենսդրական միջոցները, որոնք ուղղված են խտրական օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, սովորույթների և պրակտիկաների վերացմանը՝ հատկապես կանանց նկատմամբ։

 Ս. Ավետիսյանը շեշտեց, որ կրթական համակարգը պետք է ակտիվ մասնակցություն ունենա գենդերային խտրականության հաղթահարման գործընթացում։ Արդյունավետ աշխատանքները կնպաստեն ուսանողների գիտելիքների հարստացմանը, մերժողական դիրքորոշման ձևավորմանը, և արդյունքում՝ գենդերային խտրականությունը հաղթահարած սերնդի ձևավորմանը։

Զեկույցը ամբողջացվեց թեմատիկ հարցաշարով, որին ուսանողները մասնակցեցին խանդավառությամբ։ Անաչառ քվեարկության միջոցով նրանք բացահայտեցին գենդերային խտրականության քանակական և որակական կողմերը, ինչը նպաստեց թեմայի խորացված ընկալմանը։

 Զեկույց-քննարկումը լիովին ծառայեց իր նպատակին՝ ուսանողները յուրացրին ներկայացված նյութը, իսկ միջոցառումը դարձավ գենդերային հավասարության կրթական խթանիչ։ Այնուամենայնիվ, հասարակության մեջ արմատացած խնդրի հաղթահարումը պահանջում է շարունակական և համակարգված աշխատանքներ։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ