Մասնակցություն «Կրթե՛նք և շրջանառե՛նք» ուսուցողական աշխատարանին

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Кարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կիմա Ղարագյոզյանը և վարպետ դասախոս Հերմինե Մաղաքյանը մասնակցեցին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսուցողական աշխատարանին, որը նվիրված էր շրջանաձև տնտեսության թեմային։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «CirculUP» ծրագրի աջակցությամբ «Ուղեցույց» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ «Կրթե՛նք և շրջանառե՛նք» ծրագրի շրջանակում

 

Աշխատարանի նպատակները.

- Խորացնել մասնակիցների գիտելիքները շրջանաձև տնտեսության սկզբունքների վերաբերյալ

- Զարգացնել մասնագիտական և համագործակցային հմտությունները

- Ներկայացնել նախագծային աշխատանքների կազմակերպման արդյունավետ մեթոդներ

 

Քննարկված թեմաներ.

- Շրջանաձև տնտեսության գաղափարների կիրառումը կրթական միջավայրում

- Նախագծային ուսուցման կազմակերպում՝ թիմային աշխատանքի և մասնագիտական զարգացման խթանմամբ

- Կրթական ծրագրերում կայունության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման կարևորությունը

Ուսումնարանի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին՝ կիսվելով իրենց փորձով և դիտարկումներով։ Նրանց մասնակցությունը կարևոր քայլ էր ուսումնարանի կրթական ծրագրերի արդիականացման և միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ։

Այս աշխատարանը ոչ միայն հարթակ էր նոր գիտելիքների ձեռքբերման համար, այլև խթանեց մասնագիտական կապերի ձևավորումը՝ նպաստելով կրթության և շրջակա միջավայրի կայուն զարգացման համատեղ ջանքերին։

 

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ