ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՈՍԿԵ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց   տոնի  շրջանակներում  ուսումնարանում անցկացվեց բաց դաս ՝  «Թարգմանիչների թողած ոսկե ժառանգությունը» խորագրով:  Դասը կազմակերպել էին հայոց լեզվի և հայ գրականության դասախոս Ք.Գրիգորյանը և ռուսերենի դասախոս Ն Մանուկյանը:

Դասի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել  Թարգմանչաց տոնի  խորհրդին և զարգացմանը պատմությանը, արժևորել թարգմանիչների թողած ոսկե ժառանգությունը և  բոլոր ժամանակներում նրանց կատարած գործի կարևորությունը:

Հայոց լեզվի և հայ գրականության դասախոս Ք.Գրիգորյանը ողջունելով ներկաներին նշեց, որ թարգմանությունը լեզուների խորհրդավոր կապն է: Այն մի լեզվից այլ լեզուների մեջ է ներթափանցում գրի օգնությամբ:  Համաշխարհային գրականությունը գրվում է լեզուների փոխառնչությամբ ու ներթափանցմամբ, իսկ թարգմանությունը լինելով բնագրի երկգույն պատկեր՝ պիտի  ուրույն ձևով մատուցվի ընթերցողին: Իսկ այդ չափազանց   պատասխանատու գործը կատարում են թարգմանիչները:

Ներկաները, սահիկաշարի միջոցով, որը ստեղծել էին ուսանողները, ծանոթացան Թարգմանչաց տոնի  խորհրրդին, թարգմանիչների կատարած գործին՝ սկսած հինգերորդ դարից մինչև մեր օրերը:  Նրանք նշեցին,  որ գրերի գյուտից հետո Մաշտոցն ու իր աշակերտները  սկիզբ դրեցին թարգմանական գրականությանը:

Նրանց թարգմանած առաջին գիրքը՝ Աստվածաշունչը, բոլոր ազգերի կողմից ճանաչվեց որպես թարգմանությունների թագուհի, իսկ հայատառ առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ  զբանս հանճարոյ» դարձավ հայ մշակույթի հետագա զարգացման ուղենիշը:

Հայ և համաշխարհային գրականության գոհարները ուսանողները   ընթեցեցին երեք լեզուներով՝  հայերեն, ռուսերեն,  անգլերեն:

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ