ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Նորություններ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում Կարիերայի ուղղորդման կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին ուսումնարանի 3-րդ կուրսեցիների համար անցկացվեց տեղեկատվական հանդիպում Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի հետ՝ «Զբաղվածության պետական քաղաքականություն և ծրագրեր երիտասարդների համար» խորագրով:
Ցուցահանդես վաճառք «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում
«Համակարգիչների շահագործում՝օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը 2019 թվականի դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀՀ դպրոցականների «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումներում` Վազող թիրախ, խառը վազք մրցաձևերում զբաղեցրել պատվավոր առաջին մրցանակային տեղերը: Շնորհավորում ենք Գոռ Խաչատրյանին և մաղթում մարզական նոր բարձունքներ:
«Համակարգիչների շահագործում՝օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը 2019 թվականի նոյեմբերին մասնակցել է ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությանը
Ս/թ նոյեմբերի 8-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում` օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ I կուրսի ուսանողներն այցելեցին "Sirius plus" ուսումնական կենտրոն:
2022 թվականի ապրիլի 15-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսերի ուսանողներն այցելեցին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարան: Այցելությունը կազմակերպվել էր հասարակագիտություն առարկայի «Գեղագիտություն» բաժնի ուսումնասիրման շրջանակներում` գեղեցիկի ընկալումը ավելի պատկերավոր դարձնելու համար:
Սույն թվականի մայիսի 5-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս մաթեմատիկայից`«Մաթեմատիկայի զարգացման պատմությունը» խորագրով: Դասի նպատակն էր ճանաչել և գնահատել մաթեմատիկայի դերը մարդու կյանքում, ընդլայնել ուսանողների իմացության մտահորիզոնը, ծանոթացնել մաթեմատիկայի զարգացման պատմությանը, ձևավորել մաթեմատիկայի մեջ գեղեցիկը տեսնելու ու գնահատելու կարողություններ, ստեղծել միջառարկայական կապ:
2019 թվականի նոյեմբեր 12-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ` խոհարար» և «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում` ռադիոմեխանիկ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, կուրսղեկների և կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավարի ուղեկցությամբ մասնակցեցին Շիրակի մարզի երիտասարդների համար նախատեսված հնարավորությունների տոնավաճառին:
«Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է»`բացման այս խոսքով դպրության օրվա մեկնարկն ազդարարեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Ք․Ահարոնյանը։
2022թ-ի սեպտեմբերի 9-ին և 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի 23 ուսանողներ՝ դասախոս Հ.Մարմարյանի նախաձեռնությամբ, մասնակցեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպած սեմինարին, որի ընթացքում տեղի ունեցավ «Միջառարկայական երկխոսության ստեղծում գիտության և արվեստի բնագավառում» պանելային քննարկում:
Հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս 2020 թվականի հոկտեմբերին ընդհատվեց Արթուր Սուրենի Աթոյանի երկրային կյանքը, և նա դարձավ հավերժի ճամփորդ:
Designed and developed by Brain Fors