Ուսուցողական այց "Sirius plus" ուսումնական կենտրոն

Այցելության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ժամանակակից և բազմաֆունկցիոնալ համակարգչային սարքավորումներին, ուսումնասիրել նոր մոդելների և տարբեր բնութագրիչներով տեխնոլոգիական սարքավորումներ, խորացնել մասնագիտական գիտելիքները, կարևորել ընտրած մասնագիտության արդիականությունը:
Այցելության սկզբին ուսումնական կենտրոնի տնօրեն Ա.Տիգրանյանը հարց ու պատասխանի միջոցով ծանոթացավ ուսանողների մասնագիտական գիտելիքներին: Սովորողները հանդես եկան բավականին համոզիչ և հակիրճ ձևակերպումերով:
Մանրամասն ցուցադրվեց բազմազան տեսատիպեր և տպիչներ, ինչպես նաև կոշտ սկավառակներ, մեկնաբանվեց դրանց կառուցվածքային առանձնահատկությունները: Ցուցադրվեց նաև տարբեր ֆիրմաների կողմից արտադրված ժամանակակից համակարգիչների հիմնական բաղադրիչ սարքավորումները:
Փորձառու մասնագետի և ուսանողների միջև ծավալվեց «համակարգչի ներքին սարքավորումները, դրանց տեխնիկական բնութագրերը» և «նոր մոդելների և տարբեր բնութագրիչներով տեխնոլոգիական սարքավորումներ» թեմաների շուրջ մասնագիտական երկխոսություն: 
Այցելության ավարտին ուսանողները կիսեցին իրենց տպավորությունները, կարևորեցին ընտրած մասնագիտությունը և դրա արդիականությունը:

Կազմակերպիչ`  Ա.Մարգարյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ