«Մաթեմատիկայի զարգացման պատմությունը»

Թեման ներկայացվեց «Մաթեմատիկայի ստեղծման նախադրյալները», «Մաթեմատիկան Եվրոպայում միջին դարերում և վերածննդի շրջանում»,  « Մաթեմատիկայի զարգացումը Հայաստանում», « Հայ մաթեմատիկոսները» ենթաթեմաներով:
Դասը սկսվեց Գալիլեյո Գալիլեյի խոսքերով. «Տիեզերքը հնարավոր չէ կարդալ, քանի դեռ մենք չենք սովորել լեզուն և չենք ծանոթացել սիմվոլներին, որոնցով դրանք գրվում են։ Այն գրվում է մաթեմատիկական լեզվով»։                                             
Մասնակիցները հետաքրքիր զուգահեռներ անցկացրին երկրաչափության, բնության և գիտության օրինաչափությունների միջև: Բեմական խաղով ներկայացվեց Պյութագորասի դպրոցն` իր օրենքներով, Պյութագորասի փիլիսոփայությունն իր բոլոր կետերով, ինչպես նաև ժամանակակից աստղագետ Էլյա Հովհաննիսյանի մշակած գիտական մաթեմատիկական գրաֆիկը` կյանքի անցումային փուլերի վերաբերյալ :
Ուսանողները կարողացան ինքնուրույն կատարել վերլուծություններ` օգտագործելով դիդակտիկ նյութեր, բանաձևեր և սահիկաշար:
Ամփոփելով դասը` ուսանողներն առաջարկեցին մաթեմատիկան սովորելու մի քանի կանոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հասկանալ մաթեմատիկայի լեզուն, ճանաչել բնությունն` իր կենդանի և անկենդան բաղադրիչներով:
  

Պատասխանատու`  Ժ. Բարսեղյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ