Ցուցահանդես վաճառք «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում

Ապրիլի 9-ին և 10-ին ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները իրենց ստեղծագործական աշխատանքներն էին ներկայացրել Մհեր Մկրտչյան հուշատուն - թանգարանում՝ կազմակերպելով ցուցահանդես վաճառք։
Միջոցառումն իրականացվեց «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում։ 
Ուսանողները 2019թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են  «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն - ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդների առաջնորդության և մասնակցության մոդուլի» փորձարկման դասընթացին, որի նպատակն էր ծանոթանալ հանրային քաղաքականության ուսումնասիրմանը, հիմնախնդիրների բացահայտման ձևերին և առաջարկել  լուծումներ, մշակել ծրագրեր, հանդես գալ նոր նախաձեռնություններով։
2020 թվականի հունիսից ուսումնարանում իրականացվեցին Եվրոպական  Միության  կողմից ֆինանսավորվող և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի և «Թանգարանների աշխատողների և  ընկերների ասոցիացիայի» հետ համատեղ իրականացվող, «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ»  ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհների՝ «Արժևորված արհեստներ» և «Զբոսաշրջությունը Գյումրիում» ենթադրամաշնորհային ծրագրերը։ 
Ծրագրերի մասնակիցները հետազոտել և տեղեկատվություն են հավաքել Գյումրուն բնորոշ զարդանախշերի և ճանաչված արվեստագետների մասին, ձեռք են բերել գործիքներ և նյութեր, պատրաստել տեղեկատվական թերթիկներ, ցուցանակ, շապիկներ, Մհեր Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին և Գյումրուն բնորոշ հուշանվերներ։
Ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով և հույս հայտնեցին, որ այս  ծրագիրը նախադեպ կդառնա Գյումրու արհեստավորների համար՝ համագործակցելու, սեփական արվեստը հանրությանը մատուցելու, Գյումրիում զբոսաշրջությունը խթանելու առումով։
Միջոցառման ավարտին նրանք թանգարանին նվիրեցին «Գյումրի» և «Մհեր Մկրտչյան» խորագրերով վիտրաժային աշխատաքներ։

Տնօրենի կազմակերպադաստիարակչական գծով տեղակալ՝   Անուշ Մկրտչյան

Փնտրել

Նյութեր

Image

ԻՍԿ ԴՈՒ ՏԵՂՅԱ՞Կ ԵՍ

Հայտարարություններ

Image

ԴԻՄՈՐԴ 2025

Հայտարարություններ

Image

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «Ոսկերչություն՝ ոսկերիչ»

Նորություններ

Image

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում ՝ Վարսահարդար»

Նորություններ

Image

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման»

Նորություններ