2017 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները, դասղեկ Ա.Մարգարյանի նախաձեռնությամբ, ծաղիկներ խոնարհեցին «Անմեղ զոհերի հիշատակին» հուշակոթողի առջև և ի խոնարհումն նահատակյաց հիշատակի՝ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում իրենց աղոթքն ուղղեցին առ աստված: Ուսանողների կողմից կատարած մոմավառության արարողակարգը՝ առհավատչյան էր նահատակների հոգեհանգստյան և հայ ազգի նոր սերունդների շարունակականության:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հավաքական թիմը ռազմամարզական խաղերի տարածքային փուլում աչքի է ընկել պատրաստվածությամբ, ցուցաբերել լավագույն արդյունքներ բոլոր մրցաձևերում:
Նոյեմբերի 16-ին «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» I և «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» I կուրսերում անցկացվեց «Բիլ Գեյթս: Հաջողության պատմությունը» ֆիլմի դիտումը:
Ս/թ նոյեմբերի 13-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամն միամյա կուրսի 20 ուսանողներ այցելեցին Գյումրու «Կասկատա» ռեստորան:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը հոկտեմբերի մեկին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ վարպետաց քաղաքի օրվան նվիրված՝ «Հին ու նոր Գյումրի» խորագիրը կրող տոնական միջոցառումներին:
Մարտի 20-28-ը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը սիրով հրավիրում է մասնակցելու «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» միջոցառմանը:
2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ղեկավարությունը մասնակցեց ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում «GIZ Հայաստան»-ի նախաձեռնությամբ ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար կազմի համար կազմակերպված ձեռնարկատիրական հմտությունների զարգացման վերապատրաստումներին։
2024 թվականի նոյեմբերի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոսները մասնակցեցին «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպված «Հարոտած դեպքեր ու ինֆոգրաֆիկա» դասընթացին, որը նպատակ ուներ նպաստելու ՄԿՈՒ ոլորտում Տեխնազիում մեթոդի ներդրմանը:
2024թվականի դեկտեմբերի 18-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները մասնակցեցին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում Հայկական Կարիտասի կողմից կազմակերպված «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանումը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում» նախաձեռնության արդյունքների ամփոփիչ միջոցառմանը։
Designed and developed by Brain Fors