Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում
Նորություններ
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան նախագծային ուսուցման համատեքստում իրական կյանքի խնդիրների լուծմանը միտված լուծումներին։ Նրանք ուսումնասիրեցին, թե ինչպես որոշել՝ արդյո՞ք իրական կյանքում հանդիպած խնդիրը հարոտած դեպք է թե ոչ: Մասնակիցներին տրամադրվեցին գործիքներ ինֆոգրաֆիկայի պատրաստման համար՝ տրամադրվող տեղեկատվության տեսանելիությունը արտահայտիչ դարձնելու նպատակով։ Դասընթացը վարեց Տեխնազիումի քոուչ Ռենե Բեոնքը, ով վարպետորեն ստեղծեց ակտիվ քննարկումների և թիմային աշխատանքի մթնոլորտ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակվել գաղափարներով և համագործակցել տարբեր ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ նպաստելով փորձի փոխանակմանն ու նորարարական մոտեցումների խթանմանը։
Designed and developed by Brain Fors