«Վարպետաց քաղաքը ապրում է, ստեղծագործում, արարում և զարմացնում բոլորին... նաև արհեստագործ ուսանողների շնորհիվ»

Ամբողջ քաղաքը արհեստագործ «խրախճանքի» մեջ էր. ամենուր ցուցադրվում, ներկայացվում էր Գյումրվա հարուստ կոլորիտը պատկերող տեսարաններ: 
Հին ու նոր Գյումրու ազգային արհեստն ու արվեստը վառօրինակ արտահայտվել էին նաև Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների ձեռքի աշխատանքներում. զարդակիրառական արվեստի յուրօրինակ նմուշներ, ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տարաբնույթ կիրառելի սարքավորումներ, ոսկերչության, փայտի փորագրության բազմաթիվ ավանդական և ժամանակակից գործիքներ:
 Ուսանողները խանդավառությամբ և արհեստավարժորեն ներկայացրեցին հայի տոկուն ոգի և արվեստագետի շնչով լի ստեղծագործ աշխատանքները: 
Ազգայինի ու ավանդականի համադրմամբ ինքնատիպ ստեղծագործություններն անտարբեր չթողեցին երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, քաղաքական գործիչներին, մտավորականներին,  ինչպես նաև արտասահմանից ժամանած հյուրերին: 
Նախագահի և նրա ուղեկիցների աչքից չվրիպեցին հատկապես ոսկերչական և փորագրված փայտի գեղարվեստական իրերը, ռադիոէլեկտրոնային կիրառելի սարքավորումները, ռոբոտները:
Հին ու նոր երգը սրտում՝ ապրում է Գյումրին: Ավանդապաշտ գյումրեցին, ձգտելով հասնել կատարելության, հավատարիմ մնալով իր ակունքներին, ապրում, ստեղծագործում, արարում և զարմացնում է… 
Իսկ արհեստագործական կրթօջախը շարունակում է «կռել իր դարբնոցում ոսկե բիլազուկներ»՝ նպաստելով քաղաքի մշակութային կյանքի և տնտեսության զարգացմանը։ 

Ուսմասվար  Ս. Էլբակյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ