ԶԻՆՎՈՐԻ ՈՒԺԸ․․․

20․02․2025թ․ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» ՄՊՍԿ-ի հետ համատեղ կազմակերպվեց շախմատի բլից մրցաշար/շրջանային կարգով/։ Մրցաշարին մասնակցեցին նաև Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները։
Մրցաշարը վարեց գյումրեցի շախմատիստ Լյովա Դավթյանը, ով ունի մարզական առաջին կարգ և մրցավարի առաջին կարգի որակավորում։ Որպես մարզիկ գրանցել է մի շարք հաջողություններ, այդ թվում հանդիսանում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության չեմպիոն, ազգային և միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր։ Նա հեղինակել է երեք շախմատային գրքեր՝ «Լուռ արքան», «Սկզբնախաղ կարգային շախմատիստների համար», «2-րդ դասարանի դասագիրք»։
Մրցաշարի անցկացումը նպատակ ուներ զարգացնել խաղացողի տրամաբանական մտածողությունը, ստրատեգիական քայլերի ճիշտ պլանավորումը, խթանել հետաքրքրություն շախմատի նկատմամբ, ձևավորել տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություններ և հաղթանակելու ձգտում։ 
Խաղի 30 /երեսուն/ մասնակիցները, շնորհիվ տակտիկական ճշգրիտ գործողությունների, կարողացան գրագետ և հնարամտորեն խաղալ շախմատ։
Խաղի արդյունքում պատվավոր տեղեր զբաղեցրին հետևյալ մասնակիցները։
Մրցաշարի արդյունքում պատվավոր տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով․
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի շախմատի խմբակի սաներ․ 
I տեղ-Գագիկ Այվազյան
II տեղ-Հենրիկ Սարգսյան 
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության առաջին կուրսի ուսանող․
III տեղ-Լյովա Աղանյան
Գագիկ Այվազյանին խաղավարը նվիրեց իր հեղինակած «Սկզբնախաղ կարգային շախմատիստների համար» գիրքը։ 
Մրցավարը, մրցույթը բարձր մակարդակով և անկողմնապահ անցկացնելու համար, պարգևատրվեց շնորհակալագրով։

 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ