ՎԱՐՊԵՏԸ՝ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները գրադարանավար Ս. Հակոբյանի նախաձեռնությամբ մասնակցեցին Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում կազմակերպված՝ «Վարպետը՝ վարպետների քաղաքում» խորագրով գրական սեմինարին, նվիրված հայ ազգային գրականության մեծ վարպետ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։

Հայ մեծանուն գրականագետ, վարպետի թողած գրական-մշակութային ժառանգության արժեքների բացահայտման, արժևորման, ընթերցանության մշակույթի ձևավորման համատեքստում ուսանողները նախապես ուսումնարանի գրադարանում՝ գրադարանավարի հետ քննարկել և ծանոթացել էին Իսահակյանի կյանքի և ստեղծագործության կարևոր էջերին։

Սեմինարը վարեց գրականագետ, Հայաստանի գրողների միության անդամ Կարինե Մարտիրոսյանը, ով մասնագիտական խորությամբ ներկայացրեց Ավետիք Իսահակյանի գրական ժառանգությունը, նրա լեզվամտածողության առանձնահատկությունները և ստեղծագործության մեջ արտահայտված հոգևոր ու ազգային արժեքները։

Սեմինարի ընթացքում ուսանողները հանդես եկան Իսահակյանի բանաստեղծությունների ասմունքով՝ վերապրելով բանաստեղծի զգացմունքային աշխարհը և արտահայտելով սեփական ընկալումները։ Սեմինարը դարձավ ոչ միայն ճանաչողական, այլև դաստիարակչական և ներշնչող հարթակ՝ նպաստելով սերունդների միջև գրական և մշակութային արժեքների փոխանցմանը։

Քննարկման ընթացքում Կարինե Մարտիրոսյանը մասնակիցների հետ անդրադարձավ նաև Իսահակյանի արժեքային համակարգի արդիականությանը՝ ընդգծելով խաղաղության, սիրո և հայրենասիրության գաղափարների պահպանման ու տարածման կարևորությունը մեր օրերում։

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ