Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

1041.02.4 «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում»
Որակավորում:
1041.02.04.4 Էլեկտրիկ՝ ավտոմեքենաների ծրագրային ախտորոշման և սպասարկման 
Կրթական ծրագիրը ներդրվել է փորձարարական կարգով ՀՀ ԿԳՄՍ Նախարարի 07․08․2024թ․  N 1423 - Ա/2 հրամանի համաձայն:
Կրթական  ծրագիրը հնարավորություն կտա  ձեռք բերել արդիական մասնագիտական գիտելիքներ և զարգացնել տեխնիկական հմտություններ՝ դառնալով պահանջված մասնագետ ավտոսպասարկման ոլորտում։
Ուսուցման ձևը՝ առկա

Ուսումնառության ժամկետը.

  •   Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի
  •   Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Մասնագետի զբաղմունքները.

  • ավտոմոբիլների տեխնիկական սպասրկում
  • ավտոէլեկտրիկ

Մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  • Աշխատատեղի նախապատրաստում
  • Նորոգման ենթակա ավտոմոբիլի տեխնիկական բնութագրերի և ընդհանուր կառուցվածքի ուսումնասիրություն
  • Ավտոմոբիլի էլեկտրական անսարքությունների արատորոշում և նորոգման հաջորդականության որոշում
  • Ավտոմոբիլի էլեկտրական հանգույցների նորոգում
  • Փոխարինված էլեկտրոնային հանգույցների գործարկում և կարգաբերում
  • Ավտոմոբիլի անվտանգ շահագործման ապահովում

Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը

  • Ունի բարձր պահանջարկ ավտոսպասարկման ոլորտում
  • Ապահովում է գործնական և տեխնոլոգիական գիտելիքների, հմտությունների ձեռքբերում, որը թույլ կտա  արագ գտնել աշխատանք կամ սկսել սեփական գործ

Կարողություններ

  • Վերլուծել արատորոշիչ սարքերի միջոցով էլեկտրոնային բլոկներից և բորտ համակարգչից ստացված տվյալները և կազմել համապատասխան եզրակացություն
  • Օգտվել էլեկտրոնային տվյալների բազայից և տեղեկատու գրականությունից
  • Ավտոմոբիլի վրայից ապամոնտաժել էլեկտրական անսարք հանգույցներ, փոխարինել և տեղադրել
  • Օգտվել էլեկտրական չափիչ գործիքներից և սարքավորումներից

Պատկերասրահ

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

Էրազմուս+ REnForce ծրագրի շրջանակում՝ նոր հնարավորություններ մասնագիտական կրթության համար

Նորություններ