Սոցիական ձեռնարկություն «Գաղափարից բիզնես» ՄԵՐ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ․․․

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում 2024թ․ մարտից գործում է «Գաղափարից բիզնես» սոցիալական ձեռնարկությունը, որը ձևավորվել է Սեքյող Կաթոլիք Կարիտաս Ֆրանսիայի և Կարիտաս Իսպանիայի կողմից ֆինանսավորվող «ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ» (Սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացում) ծրագրի շրջանակներում Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից հայտարարված «Սոցիալական տնտեսության» զարգացման դրամաշնորհային ծրագրերին մասնակցության և տրամադրված թիվ 457/SEED/22/09/VET-03 դրամաշնորհի արդյունքում։

 Ծրագրի շահառուներն են Արցախից բռնի տեղահանված - 2, ուսանողներ և շրջանավարտ - 3, հաշմանդամ - 1, գործազուրկ -1 անձ։

Սոցիալական ձեռնարկության գործունեության նախապատրաստական փուլում  շահառուները սովորել են ասեղնագործություն, փայտի գեղարվեստական փորագրում, զարգացրել զարդերի պատրաստման կարողություն, մասնագիտական, ձեռնարկատիրական գործունեության, էսքիզավորման և դիզայներության վերաբերյալ պարբերաբար ստացել են խորհրդատվություն մասնագետների կողմից։ Հավաքագրվել և 3D մոդելավորում են սովորել 20 անձ, որից ձեռնարկությունում ընդգրկվել են լավագույն արդյունքներ ցուցաբերածները։

«Գաղափարից բիզնես» սոցիալական ձեռնարկությունն ունի իր գլխավոր սկզբունքները․

  • Նպատակային ներառականություն 

Ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլոր շահառուները անկախ ամեն հանգամանքից  ունեն նույն հնարավորությունները սովորելու, զարգանալու և ներդրում ունենալու համար։

  • Նորարարություն և ստեղծարարություն, կանաչ տնտեսություն 

Արտադրական գործընթացում   ներմուծել նորարար լուծումներ՝ օրինակ՝ վերամշակված նյութերի օգտագործում, թափոնների նվազեցում, ձեռագործ արտադրանք, կամ տեխնոլոգիական հավելումներ` չվնասելով շրջակա միջավայրը։

 

Տեսանյութը կարող եք դիտել․․․

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ