Ո՛Չ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում առաջին կուրսերի ուսանողների համար անցկացվեց սեմինար-պարապմունք՝ «Թմրամոլության բացասական հետևանքները» խորագրով՝ նվիրված թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
Սեմինարի նպատակն էր ձևավորել բացասական վերաբերմունք թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության նկատմամբ, կարևորել առողջության պահպանումը, գնահատել տեղեկացված լինելու կարևորությունը, հավատարիմ մնալ առողջ ապրելակերպի սկզբունքներին։
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները կատարել էին հետազոտական աշխատանքներ, որոնք նվիրված էին թմրամոլության խնդրի խորացման պատճառներին և դրա բացասական հետևանքներին: Աշխատանքներում ուսումնասիրվել էին թմրամոլության ազդեցությունները ինչպես անհատական, այնպես էլ հասարակական մակարդակում: Ուսանողները հետազոտությունները ներկայացրին թեմատիկ սահիկաշարերի ցուցադրմամբ։ 
Ներկայացված տեղեկատվությունը տպավորիչ և ազդեցիկ էր, մեջ բերված տեսանյութերը` ահազանգող: 
Վերլուծությունների արդյունքում մասնակիցները եկան եզրակացության, որ անհրաժեշտ է հրատապ ուշադրություն սևեռել թմրամոլության խնդրի վրա՝ հասարակության առողջությունը և անվտանգությունը պահպանելու նպատակով: Բոլորս միահամուռ ուժերով պետք է վերակառուցենք մեր երկիրը, զարգացնենք համայնքները, մեր կյանքը, ինքնությունը առանց թմրամիջոցների՝ ապրելով, սիրելով, արարելով:

 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ