Հերթական ներքին վերապատրաստում Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 4

ERASMUS+ REnForce միջազգային ծրագրի շրջանակում անցկացվեց ներքին վերապատրաստում, որը վարեց Վլադիմիր Բագրատունին։ Վերապատրաստման ընթացքում ներկայացվեց Լատվիայի մեծ հզորության արևային էներգետիկ կայանների ինժեներական և արդյունաբերական փորձը և դրա կիրառելիությունը Հայաստանի պայմաններում։ Քննարկվեցին 10 կՎտ հզորությամբ արևելք–արևմուտք տեղակայված ֆոտովոլտային կայանի սիմուլյացիոն մոդելը, ժամային, ամսական և տարեկան արտադրության վերլուծությունները (մոտ 9.2% տարբերությամբ), ինչպես նաև խոշոր կայանների տարածքային պահանջները։ Անդրադարձ կատարվեց կենտրոնացված ջեռուցման մոդելավորմանը, Գյումրու կլիմայական պայմաններում բնակելի թաղամասի էներգետիկ պահանջարկի հաշվարկին և բիոգազով (LNG) աշխատող գեներատորի կիրառման հնարավորություններին՝ ներկայացնելով գործնական հաշվարկներ և կիրառական լուծումներ։

Վերապատրաստման ավարտին ամփոփվեցին 4-օրյա սեմինարների արդյունքները, քննարկվեցին ձեռք բերված փորձը և դրա ներդրման հնարավորությունները ուսումնական գործընթացում։ Մասնակիցները ակտիվորեն արտահայտեցին իրենց կարծիքը սեմինարների բովանդակության, կազմակերպման և գործնական նշանակության վերաբերյալ՝ կարևորելով թեմաների արդիականությունը և կիրառական ուղղվածությունը։ Վարչական և դասախոսական անձնակազմը լրացրեց վերապատրաստումների գնահատման հարցաշար՝ ծրագրի արդյունավետությունը գնահատելու և հետագա բարելավման ուղղությունները հստակեցնելու նպատակով։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ