Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կիմա Ղարագյոզյանի նախաձեռնությամբ ուսումնարանի ուսանողական խորհուրդը մասնակցեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, «Նաիրյան» վոկալ անսամբլի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Հետ դեպի առաջ» միջոցառմանը։ Ներկայացումը միավորում էր թատրոնը և վոկալ արվեստը՝ բեմադրելով խորհրդանշական հանդիպում հայ նշանավոր մտավորականների ու գրողների հետ։

Բեմականացված երկխոսության մասնակիցներն էին՝ Զապել Եսայանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյանը, Շուշանիկ Կուրղինյանը, ինչպես նաև Եսայանի որդի Հրանտը, Րաֆֆին և Գրիգոր Արծրունին։ Նրանց խոսակցությունները, որոնք ոգեշնչված էին Արծրունու լրագրողական էսսեներից և դասական հայ գրականությունից, անդրադառնում էին կանանց սոցիալական դերին, տղամարդկանց մասնակցությանը ընտանեկան կյանքում և ընտանեկան պարտականությունների հավասարակշռությանը։

Միջոցառմանը ներկա ուսանողները ներկայացման միջոցով խորացրեցին իրենց գիտելիքները գենդերային հավասարության և մարդու իրավունքների մասին։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ