ՔԱՐԵՐԻ ԱՄՐՈՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆՍ…

2024 թվականի մարտի 29-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ հայրենասիրական շնչով ողողված մի գեղեցիկ միջոցառում, որը կրում էր «Քարերի ամրոց՝ Հայաստանս…» խորագիրը:
Այն նվիրված էր հայ մեծանուն քնարերգուներ՝ հայ գրականության «մենավոր առյուծ» Հովհանննես Շիրազի և «Որոտանի երգիչ» Համո Սահյանի 110-ամյակին։
Միջոցառումը համերգա-պարային ինքնատիպ ելույթներով զարդարեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները։
Տպավորված էր հանդիսատեսը, քանզի երիասարդ սերնդի շուրթերից հնչեցին
երկու պոետների հայրենասիրական գողտրիկ ստեղծագործությունները։
Արժևորելով բազմալար քնարերգության գոհարները՝ մասնակիցները համոզեցին ներկաներին, որ հայրենիքը սիրել չեն սովորում, հայրենիքը մարդու սրտի և արյան մեջ է: Ներկայացվեց երկու ստեղծագործողների հայրենասիրական քնարը, որոնց աղերսներն անլար կապված են միմյանց հետ` ողողված արդար վրեժի և հատուցման պահանջով․ կորուսյալ հայրենիքում նորից ապրելու մեծ հույսով․․․
Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ