Ներքին վերապատրաստում Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 4
Նորություններ
Էրազմուս + REnForce ծրագրի շրջանակում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Վերականգնվող էներգետիկա՝ կանաչ տեխնոլոգիաներ» թեմայով ներքին վերապատրաստում։
Վերապատրաստման ընթացքում դասախոսներ Արտաշես Գրիգորյանն ու Կամո Գրիգորյանը ներկայացրին Լատվիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված փորձը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգիայի աղբյուրներին։
Վերապատրաստման կարևոր բաղադրիչ էր աշխատաշուկայի պահանջարկի վերլուծությունը և որակավորման ուղիները Հայաստանում։ Ներկայացվեցին ոլորտում պահանջված մասնագիտությունները, մասնագիտական կրթության և վերապատրաստման հնարավորությունները, ինչպես նաև կրթությունից աշխատաշուկա սահուն անցման մեխանիզմները։ Անդրադարձ կատարվեց նաև աշխատատեղերի տեղաշարժերին՝ պայմանավորված էներգետիկ անցմամբ և թվայնացմամբ, ինչը ենթադրում է նոր հմտությունների ձևավորում և շարունակական ուսուցում։
Սեմինարը անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով․ ծավալվեց ակտիվ քննարկում, հնչեցին մասնագիտական հարցեր և գործնական առաջարկներ։
Քննարկվեցին արևային, քամու, կենսազանգվածի և այլընտրանքային էներգիայի կիրառման եվրոպական փորձը, տեխնոլոգիական նոր լուծումները և դրանց ինտեգրումը մասնագիտական կրթության ծրագրերում։
Մասնակիցները հնարավորություն ունեցան համադրել միջազգային փորձը տեղական իրականության հետ և ձևակերպել հետագա գործողությունների ուղղություններ։
Վերապատրաստումը նպաստեց գիտելիքի փոխանցմանը, թիմային համագործակցության ամրապնդմանը և կրթական ծրագրերի շարունակական արդիականացմանը։
Designed and developed by Brain Fors