Հերթական ներքին վերապատրաստումը Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 2

Ռիգայում կազմակերպված միջազգային այցի ընթացքում վերապատրաստված դասախոսական և վարչական աշխատակիցները իրենց ձեռք բերած գիտելիքն ու փորձը փոխանցեցին գործընկերներին։
Սեմինար-դասընթացը վարեցին Կիմա Ղարագյոզյանը և Անի Պետոյանը։
Քննարկվեցին հետևյալ թեմաները՝
• Կարիերայի աճ և կարիերայի պլանավորում
• Աշխատանքի վրա հիմնված ուսուցում
Սեմինարի նպատակն էր վարչական և դասախոսական կազմին ներկայացնել ՄԿՈՒ ոլորտի արդի խնդիրները, ինչպես նաև եվրոպական փորձի տեղայնացման կարևորությունը՝ կրթության որակի բարձրացման համատեքստում ։
Քննարկումների ընթացքում դասընթացավարները ներկայացրին եվրոպական և տեղական փորձի համեմատական վերլուծություն՝ շեշտադրելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգված և արդյունավետ կազմակերպման նշանակությունը ։
Միջոցառումն անցավ ակտիվ և մասնակցային մթնոլորտում՝ բուռն քննարկումներով, փորձի փոխանակմամբ, արդյունավետ համագործակցությամբ։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ