ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ ԴԵՊԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում սեպտեմբերյան այս օրը նշանավորվեց մի յուրահատուկ միջոցառմամբ, որը միավորեց ուսանողական ստեղծագործակա  միտքը, մասնագիտական հմտությունները, շրջանավարտների սրտաբաց շնորհակալությունը և առաջին կուրսեցիների նորամուտը ուսումնական հաստատություն։

Միջոցառմանը հյուրընկալվել էին «Իօվղը դ՛Օղիան» բարեսիրական կազմակերպության կամավոր Լը Բուաֆան Մուղիելը,  համագործակցող կառույցների ներկայացուցիչներ, ծնողներ։

Միջոցառման մեկնարկը տրվեց ուսանողների և «Ընտանիք» կենտրոնի սաների  ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին ուսանողների փայտի, մետաղի, կավի, կաշվի  ստեղծագործությունները՝ ձեռագործ զարդեր և դեկորատիվ իրեր։ Յուրաքանչյուր աշխատանք խոսում էր ոչ միայն տեխնիկական հմտությունների, այլև ստեղծագործական մոտեցման ու նվիրվածության մասին։ Տեխնիկական լուծումներով և ստեղծարար մտքով հյուրերին գրավեցին «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությունների ուսանողների պատրաստած տարաբնույթ ռոբոտ-սարքերը, արևային էներգիայի օգտագործմամբ սուրճ պատրաստող և բուտերբրոդներ տաքացնող սարքերը։

Միջոցառման  մասնակիցները և հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու «Խոհարարական գործ» մասնագիտութան ուսանողների պատրաստած ախորժահամ ուտեստները։ Նրանք ոչ միայն ցուցադրեցին իրենց խոհարարական հմտությունները, այլև ջերմորեն սպասարկեցին հյուրերին՝ փոխանցելով իրենց սերը մասնագիտության հանդեպ։

Միջոցառման տպավորիչ պահերից էին շրջանավարտների ելույթները։ Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին ուսումնական հաստատությանը՝ տարիների ընթացքում ստացած գիտելիքների, աջակցության և մարդկային ջերմ վերաբերմունքի համար։ Շրջանավարտները կիսվեցին իրենց հաջողություններով, պատմեցին, թե ինչպես են ուսումնարանում ձևավորվել իրենց մասնագիտական կարողությունները, և խոստացան շարունակել բարձր պահել ուսումնարանի անունը։ Նրանք առաջին կուրսեցիներին հղեցին իրենց մաղթանքները, որոնց առանցքում էր «Սովորել՝ նշանակում է կառուցել սեփական և հայրենի երիկրի ապագան» գաղափարը։

Միջոցառման ընթացքում առաջին կուրսեցիներին իրենց գեղարվեստական համարներով ողջունեցին «Ընտանիք» կենտրոնի սաները։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ առաջադիմության գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այն խորհրդանշում էր  առաջին կուրսեցիների պաշտոնական մուտքը կյանքի նոր փուլ։ Տոմսերը հանձնվեցին ուսումնարանի ղեկավարության կողմից՝ ուղեկցված բարեմաղթանքներով և վստահությամբ, որ այս նոր ճանապարհը լի կլինի ձեռքբերումներով։

Այս միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արհեստագործական ուսումնարանը ոչ միայն մասնագիտական կրթության կենտրոն է, այլև համայնք, որտեղ ձևավորվում են արժեքներ, հմտություններ և մարդկային փոխհարաբերություններ։

Փնտրել

Նյութեր

Image

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ ԴԵՊԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Նորություններ

Image

ԻՍԿ ԴՈՒ ՏԵՂՅԱ՞Կ ԵՍ

Հայտարարություններ

Image

ԴԻՄՈՐԴ 2025

Հայտարարություններ

Image

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «Ոսկերչություն՝ ոսկերիչ»

Նորություններ

Image

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում ՝ Վարսահարդար»

Նորություններ