Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում

0713.07.4 «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում»
Որակավորում:

0713.07.01.4 «Արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման էլեկտրիկ-փականագործ»

Կրթական ծրագիրը ներդրվել է փորձարարական կարգով ՀՀ ԿԳՄՍ Նախարարի 07․08․2024թ․  N 1423 - Ա/2 հրամանի համաձայն:
Կրթական  ծրագիրը հնարավորություն կտա  ձեռք բերել արդիական մասնագիտական գիտելիքներ և զարգացնել տեխնիկական հմտություններ՝ դառնալով պահանջված մասնագետ արևային էներգետիկ կայանների տեղադրման ոլորտում։
Ուսուցման ձևը՝ առկա

Ուսումնառության ժամկետը.

  •   Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի
  •   Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Մասնագետի զբաղմունքները.

  • Արևային կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում
  • Արևային ջերմակայանի մոնտաժում, նորոգում և սպասարկում 

Մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  • Կատարել սարքավորումների մեխանիկական մոնտաժ և կարգաբերում 
  • Կատարել կայանների էլեկտրական մոնտաժ և կարգաբերում
  • Բացահայտել սարքավորումների անսարքությունները և վերացնել դրանք 
  • Կատարել արևային էներգետիկ կայանի սարքավորումների տեխնիկական սպասարկում
  • Խորհրդատվություն տրամադրել արևային էներգետիկ սարքավորումները շահագործողին 
  • Հսկել արևային էլեկտրատեխնիկական սարքավորումների և համակարգերի շահագործումը 
  • Ապահովել արևային էներգետիկ կայանների մոնտաժման համար անհրաժեշտ բաղադրիչների անվնաս և ամբողջական տեղափոխումը 
  • Ըստ նշանակության և ճիշտ օգտագործել գործիքներն ու սարքավորումները 
  • Աշխատանքի բոլոր փուլերում պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները 
  • Անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել սահմանված փաստաթղթերի կազմման համար 
  • Կատարել էներգետիկ կայանների տեղակայման և մոնտաժման նախապատրաստական աշխատանքներ 
  • Ըստ անհրաժեշտության հայտ ներկայացնել պահանջվող նյութերի և գործիքների ձեռք բերման վերաբերյալ 
  • Լրացնել իր իրավասությանը վերաբերող փաստաթղթեր 

Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը.

  • Ունի բարձր պահանջարկ էներգետիկ ոլորտում
  • Ձեռք կբերեն տեխնիկական գիտելիքներ
  • Էլեկտրատեխնիկական հիմունքներ
  • Ֆոտովոլտային (pv) համակարգերի կառուցվածք
  • Էներգետիկ հաշվարկներ 
  • Մեխանիկական կոնստրուկցիաների հավաքման հմտություններ

Կարողություններ.

  • Օգտվել էլեկտրական չափիչ գործիքներից և սարքավորումներից
  • Պարտաճանաչ, կարգապահ, ուշադիր, դիտողունակ, հաղորդակցվող, թիմում աշխատելու պատրաստ, համբերատար, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը դիմացող, բարձրության վրա աշխատելու ունակություն

Պատկերասրահ

Փնտրել

Նյութեր

Image

ԻՍԿ ԴՈՒ ՏԵՂՅԱ՞Կ ԵՍ

Հայտարարություններ

Image

ԴԻՄՈՐԴ 2025

Հայտարարություններ

Image

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «Ոսկերչություն՝ ոսկերիչ»

Նորություններ

Image

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում ՝ Վարսահարդար»

Նորություններ

Image

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման»

Նորություններ