Համակարգիչների շահագործում

0611․01․4 «Համակարգիչների շահագործում»
Որակավորում:
0611․01․01․4  «Օպերատոր համակարգչի» 

Կրթական  ծրագիրը հնարավորություն կտա  ձեռք բերել արդիական մասնագիտական գիտելիքներ և զարգացնել համակարգիչների շահագործման  հմտություններ՝ դառնալով պահանջված մասնագետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Ուսուցման ձևը՝ առկա

Ուսումնառության ժամկետը.

  •   Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի
  •   Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Մասնագետի զբաղմունքները.

  • տեղեկատվության մշակում, պահպանում, փոխանցում
  • համակարգչային տեխնիկայի և օժանդակ սարքավորումների տեղակայում, շահագործում
  • գործավարության համար նախատեսված ծրագրային հավելվածների գործարկում

Մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  • Կատարել տեղեկատվության մշակում, խմբագրում և թարմացում
  • Պատրաստել և համապատասխան տեղում պահպանել էլեկտրոնային փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Կազմակերպել փաստաթղթերի ուղարկման և ստացման անվտանգ գործողություններ
  • Ապահովել սարքավորումները ճիշտ տեղակայելու, դրանց կարգավորման և տեխնիկական սպասարկման աշխատանքները ժամանակին և ամբողջությամբ կատարելու գործառույթներ
  • Շահագործել տեղակայված համակարգիչները և օժանդակ սարքավորումները
  • Պահպանել համակարգչային սարքավորումների անխափան աշխատանքի և շահագործման պայմանները
  • Կատարել անհրաժեշտ տեղեկատվության որոնում
  • Սպասարկել, նորացնել, ճշտել՝ ըստ համապատասխան մուտքային և ելքային տվյալների փոփոխման, հաշվողական համակարգերի կառուցվածքի և առանձնահատկությունների, համակարգչային ծրագրերը և փաստաթղթերը
  • Նախընտրել տարաբնույթ աշխատանքների կատարման առավել արդյունավետ միջոցներ, փոփոխվող աշխատանքային պայմաններում հիմնավոր որոշումներ կայացնելու և վերլուծություն կատարելու գործունեություն
  • Խնայողաբար օգտագործել ռեսուրսները
  • Տրամադրել տեխնիկական օգնություն
  • Ժամանակին և սահմանված կարգով վերադասին ներկայացնել տեղեկատվություն

Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը

  • Ունի բարձր պահանջարկ աշխատանքի բոլոր ոլորտներում
  • Թույլ կտա արագ գտնել աշխատանք կամ սկսել սեփական գործ

Կարողություններ

  • ՏՏ համակարգերի շահագործման ժամանակակից մեթոդներին և ծրագրային գործիքների տեսակներին տիրպետում
  • Հաղորդակցման տարաբնույթ միջոցների արդյունավետ կիրառում
  • Վերլուծական հմտություն
  • Տեխնիկական մտածողություն

Պատկերասրահ

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ․․․

Նորություններ