Կահույքի արտադրության տեխնոլոգիա

0214․05․4 «Կահույքի արտադրության տեխնոլոգիա»
Որակավորում:
0214․05․01․4 «Կահույքագործ» 

Կրթական  ծրագիրը հնարավորություն կտա  ձեռք բերել արդիական մասնագիտական գիտելիքներ և զարգացնել փայտանյութի հետ աշխատելու, կահույք նախագծելու, հավաքելու կարողություններ՝ դառնալով պահանջված մասնագետ կահույքի արտադրության ոլորտում։
Ուսուցման ձևը՝ առկա

Ուսումնառության ժամկետը.

  •   Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի
  •   Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Մասնագետի զբաղմունքները.

  • Փայտանյութե զանգվածով կահույքի արտադրող
  • Փայտատաշեղային և փայտաթելային սալերով կահույք պատրաստող
  • Կահույքի և կահույքի տարրերի վերանորոգող

Մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  • Կահույքի հավաքման գծագրերի ընթերցում
  • Կահույքի հանգուցամասերի գծային, մակերեսային և ծավալային տարրերի էսքիզների և աշխատանքային գծագրերի կազմում
  • Փայտանյութի և փայտասալերի, նյութերի, պարագաների ընտրում
  • Ձեռքի, ձեռքի էլեկտրական գործիքների, փայտամշակման հաստոցների  կիրառմամբ կահույքի շինվածքամասերի պատրաստում
  • Կահույքի շինվածքների և շինվածքամասերի երեսապատում
  • Կահույքի հանգուցամասերի և կահույքի հավաքակցում
  • Հավաքակցված կահույքի թերությունների վերացում
  • Կահույքի և դրա տարրերի վերանորոգում                                                                                                                                                                                         

Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը

  • Ունի բարձր պահանջարկ հատուկ դիզայներական կահույք պատվիրողների համար 
  • Թույլ կտա  սկսել սեփական գործ կամ արագ գտնել աշխատանք 

Կարողություններ

  • Փայտանյութի և այդօրինակ նյութերի ընտրում
  • Հարթական և տարածական չափումների կատարում
  • Թույլտվածքների, նստվածքների և թողնվածքների իմացություն
  • Փայտամշակման հաստոցների ռեժիմների ճիշտ ընտրում, կարգաբերում, կիրառում
  • Սեփական մտահաղացումները առաջարկելու կարողություն
  • Անհատական և խմբային աշխատանքներ կատարելու կարողություն

Պատկերասրահ

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

Էրազմուս+ REnForce ծրագրի շրջանակում՝ նոր հնարավորություններ մասնագիտական կրթության համար

Նորություններ