Զարմանահրաշ Ամերիկան

Դասի նպատակն էր զարգացնել ուսանողների օտարալեզու բանավոր խոսքը, հարստացնել ճանաչողական և հանրամշակութային իմացությունը, խորացնել թեմայի շուրջ ձեռք բերած գիտելիքները։

Ամերիկյան մթնոլորտն ապահովված էր․դասը մեկնարկվեց ԱՄՆ-ն ներկայացնող անչափ հետաքրքիր տեսանյութով, որն էլ ուղեկցվեց ուսանողների կողմից անգլերեն-հայերեն մեկնաբանությամբ։ Գրագետ և հղկված արտասանությունն առանձնահատուկ շունչ հաղորդեց  բաց դասին։ Տեսանյութը սահուն կերպով փոխարինվեց սահիկաշարի ցուցադրմամբ, վերջինս էլ ներառում էր Ամերիկայի տասնհինգ նահանգների վերաբերյալ իմաստազեղ տեղեկություններ։ Հատկանշային էր ԱՄՆ-ի զարմանալի և զվարճալի օրենքները ներկայացնող փուլը, իսկ հավելյալ տեղեկություններն ու փաստերը հետաքրքրեցին ներկաներին։

Թեմայի վերաբերյալ գիտելիքների ստուգման նպատակով հարցեր հնչեցվեցին լսարանին, իսկ ուսանողների լակոնիկ և գրագետ պատասխանները վկայությունն էին  դասի արդյունավետության։

Ներկայանալի էր բաց դասը եզրափակող ԱՄՆ-ի էլեկտրոնային քարտեզի ցուցադրումը՝ պատրաստված «համակարգիչների շահագործում» մասնագիտությամբ երկրորդ կուրսեցիների  կողմից։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ