Զարգացնենք մեր երկիրը, համայնքները, կյանքն ու ինքնությունն առանց թմրանյութերի

Միջոցառման նպատակն էր ձևավորել բացասական վերաբերմունք թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նկատմամբ,  կարևորել առողջության պահպանումը և հավատարիմ մնալ առողջ ապրելակերպի սկզբունքներին:
«Ոսկերչություն` ոսկերիչ», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողները պատրաստել էին «Ո՛չ թմրամոլությանը» խորագրով պատի թերթ, իսկ «Համակարգիչների շահագործում` օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ուսանողները՝ «Թմրամոլության բացասական հետևանքները» խորագրով սահիկաշարեր:
Բոլոր մասնակիցներն իրենց պատրաստած դիդակտիկ նյութերի միջոցով վարժ ներկայացրին թմրանյութերի հիմնական տեսակները, դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, թմրամիջոցների գործածման պատճառները, հասարակության խոցելի խմբերը, ինչպես նաև դրանց բացասական ազդեցությունն առողջական, սոցիալական, հոգեբանական, իրավական և ֆինանսական տեսանկյուններից:
Ներկայացված տեղեկատվությունը տպավորիչ և ազդեցիկ էր, մեջ բերված տեսանյութերը` ահազանգող: 
Դասի ավարտին ներկաները կատարեցին վերլուծություններ` գալով վերջնական եզրահանգման, որ բոլորս միահամուռ ուժերով պետք է վերակառուցենք մեր երկիրը, զարգացնենք համայնքները, մեր կյանքը, ինքնությունը առանց թմրամիջոցների՝ ապրելով, սիրելով, արարելով:
Դասն անցավ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:
 

Միջոցառման պատասխանատու` Ն. Սուքիասյան 

Փնտրել

Նյութեր

Image

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ․․․

Նորություններ

Image

ERASMUS+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ RENFORCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ

Image

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նորություններ

Image

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՈՍԿԵ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Նորություններ

Image

Մասնակցություն «Կրթե՛նք և շրջանառե՛նք» ուսուցողական աշխատարանին

Նորություններ