Արտադրական ուսուցման վարպետ, դասախոս՝ Ոսկերչություն, Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա մասնագիտությունների և ավագ վարպետ

«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր տեղերի համար․

  • «Ոսկերչություն» մասնագիտության վարպետ՝ 1 դրույք
  • «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության վարպետ՝ 1 դրույք
  • «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության վարպետ՝ 1 դրույք
  • Ավագ վարպետ ՝ 1 դրույք

Թափուր տեղերի համապատասխանության նկատմամբ տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներն են․

ունենալ՝ համապատասխան մասնագիտական կրթություն կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության առնվազն 4 տարվա փորձ:

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (Ձև 1),

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների, 

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 09-00-ին` «Ոսկերչություն»  մասնագիտության  վարպետի համար, ժամը 11-30-ին` «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության վարպետի համար, ժամը 14-00-ին` «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության վարպետի համար, ժամը 16-30-ին ավագ վարպետի համար «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Գյումրի, «Անի» թաղամաս, 11 փողոց, 5/2 շենք։

Տեղեկությունների համար զանգահարել  /0312/ 6-64-07 հեռախոսահամարով: 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ