«ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ–ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ անցկացվեց «Վնասակար սովորությունները և դրանց կանխարգելումը» թեմայով սեմինար–քննարկում։

Սեմինար - քննարկման նպատակն էր՝ ընդլայնել գիտելիքները «Առողջ ապրելակերպ» հասկացության վերաբերյալ, կարևորել առողջ ապրելակերպի դերը օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար, իրազեկել վնասակար սովորությունների հետևանքների և դրանց կանխարգելման մասին, ձևավորել բացասական վերաբերմունք թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի և էներգետիկ խմիչքների նկատմամբ:

Ներկայացված տեղեկատվությունը ազդեցիկ էր, իսկ ՏՏ միջոցներով ցուցադրումները՝ տպավորիչ և ուսուցողական։

Սեմինարի ավարտին ներկաները կիսվեցին տպավորություններով, կատարեցին վերլուծություններ` գալով վերջնական եզրահանգման, որ վնասակար սովորությունները ոչ միայն վնասում են մարդու առողջությանը, այլև խոչընդոտում են նրա սոցիալական և հոգեբանական զարգացմանը, հասարակության մեջ լիարժեք ինտեգրմանը։

Վնասակար սովորություններից խուսափելը կարևոր է առողջ ապրելակերպի և ինքնակայացման համար։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ