Վիկտորինա` «Մաթեմատիկան և մենք» խորագրով

 Վիկտորինային մասնակցում էին առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի հինգ մասնակցից կազմված հավաքական թիմերը: 
 Մրցույթի նպատակն էր նպաստել ուսանողների ինքնուրույն մտածողության և ստեղծագործական մտքի զարգացմանը, արժևորել նոր գիտելիքների ձեռքբերումը, զարգացնել ուսանողների թիմային աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակությունն ու կազմակերպել ուսանողների նպատակային ժամանցը:
Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ` հարգելով  Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը:
Խաղասկզբին ներկայացվեց վիկտորինայի կանոնակարգը: 
Միջոցառումը կազմված էր երկու փուլից: Առաջին փուլի համար նախատեսված էր 11 հարց, իսկ երկրորդ փուլի համար` 16 /մաթեմատիկական խաչբառի տեսքով/: 
Խաղի ավարտին կատարվեց արդյունքների ամփոփում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց առաջին կուրսերի հավաքական թիմը:
Մրցույթում  հաղթած թիմը պարգևատրվեց պատվոգրով:

   Մրցույթի կազմակերպիչ՝ Ռ.Պետրոսյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ