Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում
Նորություններ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կիմա Ղարագյոզյանի նախաձեռնությամբ ուսանողները այս անգամ այցելեցին Գյումրու երիտասարդական պալատ։ Հանդիպման թեման՝ սոցիալական սահմաններն էին, որը ներկայացրեց Գյումրու երիտասարդական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանը։
Ուսանողները նախ խոսեցին այն մասին, թե իրենք հասարակության որ հատվածում են իրենց պատկերացնում, հետո ներկայացրեցին իրենց՝ որպես բրենդ։
Հագեցած հանդիպման ու համագործակցության համար շնորհակալություն պալատի ողջ թիմին։
Մեր ուսումնարանում կրթության որակից բացի կարևորվում են ոչ ֆորմալ կրթական ձևաչափերը։ Այսօրինակ հանդիպումները նպատակ ունեն ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ դարձնել՝ նպաստելով ճանաչել սեփական անձը։
Designed and developed by Brain Fors