Սիրո և պանդխտության մեծ երգիչը

Դասը կազմակերպել էին «Փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» I կուրսի ուսանողները, որի նպատակն էր ծանոթացնել միջնադարյան բանաստեղծության մարգարիտներին՝ հայրեններին, դրանց կառուցվածքին, տաղաչափությանը և Քուչակի թողած ժառանգությանը:
Ուսանողները դասի նյութը ներկայացրին խմբային մեթոդով: Նախօրոք խմբերին տրվել էր տնային առաջադրանքներ՝ Քուչակի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ: Նրանք հետաքրքիր ավանդություններ պատմեցին աշուղ Քուչակի կյանքի մասին: Նշեցին, որ Քուչակին վերագրվում է մոտ 500 հայրեն, որոնք բաժանվում են թեմաների՝ սիրային, պանդխտության: 
Ուսանողների ընտրած հայրենները բացահայտում էին Քուչակ բանաստեղծի անչափելի սերը, կարոտը, ցավը: Նրանք զուգահեռներ անցկացրին Արևելքի խոշոր պոետներ Օմար Խայամի, Ռուդաքի, Հաֆեզի ստեղծագործությունների հետ և ընթերցեցին թեման բնորոշող հատվածներ:  
Գեղեցիկ ձևավորված դասասենյակը լրացնում էր միջնադարյան երաժշտությունը:
Թեման մատուցվեց նորովի. սիրո հավերժական գաղափարը վերաիմաստավորվեց ևս մեկ անգամ:

 Գ. Ավետիսյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ