Սեմինար պարապմունք ՔՊ-ից՝ «Արտակարգ իրավիճակներ» թեմայով

Պարապմունքի  նպատակն էր ծանոթացնել արտակարգ իրավիճակների դասակարգմանը, ձևավորել գիտելիքներ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների ճիշտ ընթացքի վերաբերյալ և զարգացնել  ուսանողների արագ կողմնորոշվելու ունակություն:
Սեմինարավարը սահիկաշարի և տեսանյութերի միջոցով ներկայացրեց աղետների տեսակները՝  բնական  /երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք, բնական հրդեհներ, փոթորիկ, երաշտ, ցրտահարություն, շոգ, սելավ/, տեխնածին /հրդեհ, պաթյուն, վթար/, սոցիալական աղետներ /համաճարակ, թմրամոլություն, ալկահոլիզմ, սով/, քաղաքական /պատերազմ, ցեղասպանություն, ահաբեկչություն, հասարակական անկարգություններ/,
մարդածին /ճառագայթային զենք, ինֆրաձայնային զենք, հրկիզող զենք, ՄՈԶ՝ ատոմային, քիմիական, կենսաբանական, միջուկային/:
Մանրամասնորեն խոսվեց քիմիական, կենսաբանական, միջուկային զենքերի և աշխարհում տարբեր պատերազմական գոտիներում դրանց կիրառման և ունեցած հետևանքների մասին: Սակայն շատ ագրեսոր երկրներ կիրառում են նշված զենքերը նույնիսկ խախաղ բնակչության նկատմամբ ՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Վերջում հարց ու պատասխանի միջոցով պարզաբանվեցին մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերը:
  

Քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ՝ Ս. Կարապետյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ