«Սանրվածք և բնավորություն»

Դասի նպատակն էր հարստացնել ուսանողների մասնագիտական գիտելիքները, ձևավորել հետազոտական աշխատանքներ կատարելու կարողություններ, արագ կողմնորոշվելու ունակություն, զարգացնել գեղագիտական ճաշակ:
Ուսանողները նախօրոք հետազոտել և տեղեկատվություն էին մշակել «Ինչպես ընտրել հագուստին համապատասխան կտրվածք», «Մարդու խառնվածքը, բնավորությունն` ըստ մազերի կտրվածքի և երանգների» թեմաների վերաբերյալ:
Դասը սկսվեց սահիկաշարի օգնությամբ թեմատիկ տեղեկատվության ներկայացմամբ:  Ուսանողները կարևորեցին ըստ հագուստի ոճերի համապատասխան սանրվածքների, կտրվածքների և աքսեսուարների ճիշտ ընտրությունը, և վիճակագրական տվյալներ բերեցին մարդու խառնվածքի, բնավորության և մազերի սանրվածքի, երանգների կապի վերաբերյալ: Նրանք իրենց և ընկերների օրինակներով ցուցադրեցին բնավորության և մազերի երանգների ներդաշնակությունը:
Դասը ամփոփվեց «Բլից հարցում» փուլով՝ առաջին կուրսեցիներն իրենց նախապատրաստած մասնագիտական հարցերն ուղղեցին ներկա գտնվող նույն մասնագիտությամբ ուսանողներին: Վերջիններս  գրագետ պատասխաններով, բացատրությամբ և  ակտիվ մասնակցությամբ առավել հետաքրքիր դարձրին բաց դասը: Այս փուլին զուգահեռ մասնակիցները լուծեցին մասնագիտական  9 հարցից բաղկացած խաչբառ: 
Բաց դասի ավարտին կատարվեց արդյունքների ամփոփում. վարսահարդար մասնագիտությամբ ուսանողները իրենց կարծիքներն ու տեսակետները հայտնեցին թեմայի շուրջ՝ կարևորելով մասնագիտության առանձնահատկությունները: 

Դասավանդող`  Լ.Հովհաննիսյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ