Ռադիոկապի հնարավորությունները

Բաց դասի նպատակն էր.
•    կիրառել ձեռք բերած  մասնագիտական գիտելիքները գործնականորեն
•    նպաստել մասնագիտական գիտելիքների  հարստացմանը
•    ձևավորել ինքնուրույն աշխատելու կարողություն
•    համագործակցել  «օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ ուսանողների հետ

Ուսանողները սահիկաշարի միջոցով բացատրեցին ռադիոկապի հնարավորությունները և կիրառման ոլորտները: Խոսվեց ռադարի /ռադիոտեղորոշիչի/, ռադիոսպեկտրոսկոպիայի և ռադիոաստղադիտակի մասին`զուգահեռ ցուցադրելով թեմաների շուրջ բովանդակալից տեսանյութեր: 
Ցուցադրվեց նաև ուսանողների ձեռքով հավաքած լույսի և ռադիոալիքներով աշխատող ռադիոմիկրոֆոնները՝ ներկայացնելով վերջինների հանգույցները, աշխատանքի սկզբունքը, բնութագրերը և առանձնահատկությունները:
Սովորողները փորձակեցին տարբեր ցրման հնարավորություններով WI-FI սարքեր, բջջային հեռախոսով ստեղծեցին ցանց, կարգաբերեցին WI-FI տպիչը և կատարեցին տպում:
Դասի ընթացքում դիտեցին նաև հետաքրքիր տեսանյութեր հետևյալ վերնագրերով.
•    «խելացի տուն»,
•    «խելացի խոհանոց», 
•    «խելացի մանկական հեռախոս»,
•    «խելացի թեյնիկ»:
Տպավորիչ էր նաև դեղորայք և սնունդ տեղափոխող, զենք կրող անօդաչու թռչող սարքերի, ռադիոկապի միջոցով աշխատող, արտակարգ իրավիճակներում գործող ռազմական ռոբոտների մասին սովորողների ներկայացրած հակիրճ տեղեկատվությունը:
Դասը հաջողված էր. ուսանողները կարևորեցին մասնագիտական գիտելիքների և կարողությունների ներդրումը նորարարություններ կատարելու, օգտակար իրեր, սարքեր ստեղծելու գործում:

Ա/ու վարպետ՝ Ալ. Նազարյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ