ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Ք. Ահարոնյանը և «Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վ. Ղուկասյանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր՝ կրթական ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը և կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կիմա Ղարագյոզյանը շրջայց կատարեցին, ծանոթացան մասնագիտական արհեստանոցներին և ակադեմիայում գործող Ֆաբլաբ Գյումրի թվային արտադրության լաբորատորիաներին։

Շրջայցի ընթացքում հանդիպում ունեցան նաև ուսումնարանի շրջանավարտներ՝ Հայկ Սարգսյանի և Արթուր Հարությունյանի հետ, ովքեր կրթությունը շարունակում են «Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղում։

  • Համատեղ կրթական ծրագրերի մշակում և իրականացում
  • Ուսանողների արտադրական պրակտիկայի ապահովում
  • Սեմինարների, վարպետաց դասերի, ցուցահանդեսների կազմակերպում
  • Ստեղծագործական նախագծերի իրականացում և ուսանողների ձեռագործ ու կիրառական արվեստի աշխատանքների հանրայնացում
  • Համատեղ հետազոտական գործունեություն՝ մասնագիտական կրթության զարգացման ուղղությամբ
  • Տեղական համայնքի հետ կապերի զարգացում՝ սոցիալական և մշակութային նախաձեռնությունների միջոցով

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ